Փորձագետ. Ադրբեջանական և թուրքական հաքերային խմբերն ակտիվացել են

Փորձագետ. Ադրբեջանական և թուրքական հաքերային խմբերն ակտիվացել են

PanARMENIAN.Net - Հայաստանյան կիբերտարածքում նկատվում է ադրբեջանական և դրանց աջակցող մի քանի թուրքական հաքերային խմբերի ակտիվացում: Այդ մասին ասվում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Կարծում եմ, կապված է ադրբեջանական «սև հունվարի» հետ, որն իրենք նշում են հունվարի 20-ին։ Այդ օրերին սովորաբար իրենք ամենաակտիվն են լինում՝֊ այսպիսինն են իրենց բնական ռիթմերը։ Չնայած, վերջին երկու տարվա ընթացքում նկատելի ավելի պասիվ էին, այս տարի, կարծում եմ, կարելի է սպասել հարձակումների»,-ասվում է գրառման մեջ:

Մասնագետը հորդորում է օգտատերերին զգուշավոր լինել:

1990-ի հունվարի 20-ին խորհրդային բանակի զորքերը շրջափակեցին Բաքուն երեք կողմից։ Խորհրդային պաշտպանության նախարար Դմիտրի Յազովն ասում է, որ զորքերի թիվը հասնում էր 40 հազարին։ Խորհրդային բանակը կարողացավ մեկ օրվա ընթացքում լուրջ վնասներ հասցնել Բաքվի կենտրոնախույզ իշխանություններին և վնասազերծել ադրբեջանցի ցուցարարներին։ 130-170 մարդ սպանվեց:

Դրան նախորդել էին հայերի ջարդերը Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում, սակայն զորքերը գործելու հրաման ստացան, երբ Բաքվի հայ բնակչությունը իսպառ վերացել էր և կատարվել էին մասսայական սպանություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---