Սպորտում նվաճումներ ունեցողների տարկետման պայմաններն են սահմանվել19 հունվարի 2018 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի: Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում: Նախագծով սահմանված պայմաններով, տարկետում կարող են ստանալ օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները: Տարկետում կարող է տրվել նաև այն մարզիկներին, որոնք առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ են ձեռք բերել: Շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները նույնպես տարկետման իրավունքից կարող են օգտվել: Տարկետման իրավունք ունեն նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ մարզիկները, սակայն ոչ ավելի, քանի յուրաքանչյուր հավաքականից՝ 22 մարզիկ: Նախագծով սահմանված պայմանները բավարարելու դեպքում քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում կտրվի չորս տարի ժամկետով: Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել |