ՀՀ շախամտի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում են Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը![]() 22 հունվարի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում հունվարի 21-ին կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի է խաղացել և այժմ կես միավորով գերազանցում է պարտություն կրած Ռոբերտ Հովհաննիսյանին: Հունվարի 22-ին եզրափակիչ տուրում չեմպիոնության հավակնորդները կհանդիպեն միմյանց: Տասներորդ տուրի արդյունքները. Ռոբերտ Հովհաննիսյան-Մանուել Պետրոսյան՝ 0:1, Տիգրան Հարությունյան-Հովհաննես Գաբուզյան՝ 0:1, Կարեն Գրիգորյան-Տիգրան Պետրոսյան, Արման Փաշիկյան-Սամվել Տեր-Սահակյան, Շանթ Սարգսյան-Հայկ Մարտիոսյան՝ ոչ ոքի, Զավեն Անդրիասյանն ազատ էր: Մրցաշարային աղյուսակ. Մարտիրոսյան՝ 6.5 միավոր, Հովհաննիսյան՝ 6, Փաշիկյան՝ 5.5, Մ. Պետրոսյան, Անդրիասյան՝ 5-ական, Սարգսյան՝ 4.5, Տեր-Սահակյան՝ 4, Հարությունյան, Գրիգորյան, Տ. Պետրոսյան՝ 3.5-ական, Գաբուզյան՝ 3: Հունվարի 22-ին կայանալիք եզրափակիչ՝ 11-րդ տուրում միմյանց հետ կխաղան. Մարտիրոսյան-Հովհաննիսյան, Տեր-Սահակյան-Տ. Սարգսյան, Պետրոսյան-Փաշիկյան, Գաբուզյան-Գրիգորյան, Անդրիասյան-Հարությունյան: Մանուել Պետրոսյանն ազատ է, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |