iPhone X-ի օգտատերերը նոր խնդիր են գտել 5 փետրվարի 2018 - 16:59 AMT PanARMENIAN.Net - iPhone X-ի օգտատերերը սկսել են բողոքել նոր խնդրից՝ մտնող զանգի դեպքում էկրանը հապաղումով է ակտիվանում: Ինչպես նշում է Financial Times պարբերականը, խնդիրն օգտատերերի սահմանափակ քանակի մասին է, հարյուրավոր մարդկանց մասին: Նրանք բողոքում են, որ էկրանի ակտիվացումը 6-10 վայրկյան ուշանում է: Արդյունքում նրանք հաճախ չեն հասցնում արձագանքել զանգին, ընդունել կամ մերժել այն, իսկ զանգահարողը տարակուսում է, թե ինչու են իրեն անտեսում: Ինչպես լրագրողներին է ասել Apple-ի ներկայացուցիչը, ընկերությունն արդեն ուսումնասիրում է նոր բողոքները: Դատելով ֆորումներում հաղորդագրություններից՝ iOS 11.2.5 վերջին թարմացման մեջ խնդիրը դեռ չի շտկվել: Ավելի վաղ iPhone X-ի օգտատերերը բողոքում էին, որ իրենց մազերը կամ մորուքը մնում են դիսփլեյի և սմարթֆոնի կորպուսի միջև: Այդ խնդրի մասին գրել են Reddit-ի օգտատերերն ու Apple-ի ֆորումի մասնակիցները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |