Օլիմպիադա-2018-ի առաջին ոսկին նվաճել է շվեդ դահուկորդուհին

Օլիմպիադա-2018-ի առաջին ոսկին նվաճել է շվեդ դահուկորդուհին

PanARMENIAN.Net - Շվեդիան ներկայացնող դահուկորդուհի Շարլոտտա Կալլան ոսկե մեդալ է նվաճել հարավկորեական Փհենչհանում մեկնարկած Օլիմպիական խաղերում, սքիաթլոն մարզաձևում:

Նա հաղթահարել է 15 կմ տարածությունը 40 րոպե 44,9 վայրկյանում: Արծաթը նվաճել է նորվեգացի Մարիտ Բյորգեն՝ հետ մնալով առաջատարից 7,8 վայրկյանով: Բրոնզը նվաճել է Կրիստա Պարմակոսկին (+10,1) Ֆինլանդիայից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փետրվարի 9-ին Փհենչհանի Օլիմպիական ստադիոնում կայացել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Երկրների պատվիրակությունները օլիմպիական շքերթին մասնակցել են ըստ կորեական այբուբենի հերթականության:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---