Samsung-ն առանց շրջանակ Galaxy S9-ը կներկայացնի փետրվարի վերջին (վիդեո)

Samsung-ն առանց շրջանակ  Galaxy S9-ը կներկայացնի փետրվարի վերջին

PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung ընկերությունը փետրվարի 25-ին՝ MWC 2018 կոնֆերանսի շրջանակում, կներկայացնի իր առանց շրջանակ Galaxy S9-ի սմարթֆոնը: Այս մասին գրում է Тechradar կայքը:

Սմարթֆոնը ստորին հատվածում ունենալու է էկրանի մեջ ներկառուցված մատնահետքի սկաներ: Վերևում լինելու է առջևի տեսախցիկը, բարձրախոսը: Դրանց համար էկրանին կլինեն համապատասխան կտրվածքներ:

Սմարթֆոնի էկրանը՝ տարբեր ուժով սեղմումներից կախված, կկատարի տարբեր գործառույթներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---