Կոսովոյի անկախության հռչակումը հետխորհրդային գոյացություններին մղում է ակտիվ գործողությունների

PanARMENIAN.Net - «Ադրբեջանցի ղեկավարները բազմաթիվ անգամներ ասել են այն մասին, որ պատրաստ են վերականգնել երկրի տարածքային ամբղջականությունը ցանկացած գնով, այդ թվում եւ ռազմական: Նույն դիրքորոշմանն է նաեւ հասարակությունը. սոցոլոգիական ուսումնասիրությունները որպես կանոն ներկայացնում են հակամարտության ուժային կարգավորման կողմանկիցների 60 տոկոսանոց արդյունք: Իշխանությունը, ընդդիմությունն ու հասարակությունը համաձայնվում են, որ ուժային կարգավորումը, անգամ եթե անխուսափելի չէ, ապա լրիվ հնարավոր է եւ անգամ օգտակար է ադրբեջանական պետականության գլխավոր խնդրի կարգավորման համար` հանրապետության տարածքային ամբողջականություն»,- գրում է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նա հիշեցրել է, որ վերջերս Իլհամ Ալիեւը նորից ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է պայքարել մինչեւ վերջ: Այլ կողմից, գտնում է Մարկեդոնովը, խոսել այն մասին, թե այսօր Բաքուն պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների Ղարաբաղում, որտեղ հայկական ուժերը հզոր դիրքեր ունեն, եւս սխալ կլիներ: «Ադրբեջանում 2008 թվականի նոյեմբերին նախագահական ընտրություններ են անցնելու: Իհարկե, հայրենասիրական թեման շատ կշրջանառվի: Այդ կապակցությամբ, պետք է հասկանալ, որ հայրենասիրական հայտարարությունները մի բան է, իսկ իրական գործողությունները` այլ: Այդ առիթով, Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի կապակցությամբ Ղարաբաղի վրա հարձակվելու մասին «Բաքվի իմաստունների որոշման» գոյությունը եւս բավական կասկածելի է»,- նշել է ռուս վերլուծաբանը:



«Սակայն, հապա ո՞վ է կանգնած հակամարտության գոտում հրադադարի կոնկրետ խախտումների ետեւում: Առաջին հերթին, նման խախտումը առաջին անգամ չէր, ինչպես կարելի է եզրակացնել որոշ գործակալությունների մեկնաբանություններից եւ տեղեկություններից: Երկրորդ հերթին, երկու հասարակությունները ապրում են այնպիսի վիճակում, երբ հակամարտությունը պարզապես քաղաքական կյանքի գործոն չէ, այն առկա է անգամ առօրյայի մանրուքներում, հատկապես Ադրբեջանում, որը 1994 թվականին պարտություն կրեց, սակայն կտրականապես չի ցանկանում հաշտվել դրա հետ: Հասարակությունները «լարված են», հատկապես ադրբեջանականը, որտեղ ռեվանշի գաղփարը շատ տարածված է եւ գնալով հզորանում է, եւ ցանկացած կայծ կարող է կրակի վերածվել: Երրորդ հերթին, վերջին բախումը Ղարաբաղում տեղի է ունեցել արդեն «հետկոսովյան շրջանում»: Կոսովոյի անկախության հռչակումը հետխորհրդային գոյացությունները մղում է ակտիվ գործողությունների: Այդպիսով, կոսովյան ինքնահռչակումը օբյեկտիվ կերպով աշխատում է հօգուտ ոչ թե խաղաղության, այլ` հակամարտության: Երբ բացակայում են պետությունների դե-ֆակտո ճանաչման չափանիշները, իսկ հակամարտությունների կարգավորման մեխանիզմները ոչ այլ ինչ են, քան քաղաքական դատարկախոսություն, ուժի գործոնը դառնում է, ինչպես ասում են դասականները, «պատմության տատմայրը»: Բանակցությունների գլխավոր նպատակն այսօր պետք է լինի ուժի կիրառման բացառումը: Միայն հիմք ընդունելով այն, որ ոչ ռազմական ուղիները այլընտրանք չունեն, կարելի է խոսել փոխզիջումների մասին: Թեեւ, եթե ուժի գործոնը գլխավորը դարձավ Բալկաններում, ապա ինչու են «աշխարհի հզորները» վստահ, որ նույնը չի լինի նաեւ Հարավային Կովկասում, որտեղ քաղաքական բռնության ավանդույթները նույնքան արմատացած են, որքան «Եվրոպայի վառոդի տակառում»,- գրում է Սերգեյ Մարկեդոնովը Politikom.ru-ում.
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---