Վլադիմիր Պուտինը կոչ է արել կարգավորել ներքաղաքական իրադրությունը Հայաստանում քաղաքական միջոցներով10 մարտի 2008 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ՌԴ նախագահը վերստին շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ, այնուհետ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` իր զորակցությունը հայտնել Հայաստանի իշխանությանը եւ ժողովրդին:Վլադիմիր Պուտինը կարեւորել է Հայաստանում ետընտրական շրջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քաղաքական մեթոդներով, ընդդիմության հետ երկխոսության ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը` ելնելով հայ ժողովրդի միասնականության, երկրի կայունության ու անվտանգության շահերից եւ ի նպաստ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների հետագա առավել ամրապնդման ու զարգացման, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության: Սերժ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահը նաեւ վերահաստատել է Ռուսաստանի Դաշնություն այցի իր հրավերը, նշելով, որ ուրախ կլինի Սերժ Սարգսյանին հարմար ցանկացած ժամկետում հյուրընկալել նրան եւ ՀՀ նորընտիր նախագահի հետ ավելի հանգամանորեն քննարկել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու հեռանկարին առնչվող հարցերը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |