Թումոն ՏՏ համաշխարհային համաժողովի գլխավոր մրցանակին է արժանացել

Թումոն  ՏՏ համաշխարհային համաժողովի  գլխավոր մրցանակին է արժանացել

PanARMENIAN.Net - Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կնետրոնը Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում (WCIT-2018) արժանացել է գլխավոր մրցանակի: Այս մասին հայտնում է կենտրոնի հաղորդակցման թիմը:

«Թվային դարի խորհուրդը իրագործելու համար» անվանակարգում տրվող մրցանակը կենտրոնի ներկայացուցիչներին հանձնել է համաժողովի նախագահ Իվոն Չյուն:

Մրցանակներ են ստացել նաև համաշխարհային առաջատար այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Аcer-ը (մրցանակ կայանատեղու սմարթ չափասարքի համար) և Թայվանի՝ թվային ոլորտի առաջնորդ Տեղեկատվական արդյունաբերության ինստիտուտը (Digital Education Institute (DEI), Institute for Information Industry) և այլն:

WCIT համաժողովը անցկացվում է 1978 թվականից՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance, WITSA) նախաձեռնությամբ։ WCIT-2018-ն անցակցվում է Հնդկաստանում փետրվարի 18-22-ը:

2019-ին հեղիանակավոր համաժողովն անցկացվելու է Հայաստանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---