Քայլի Ջեները մեկ թվիթով էժանացրել է Snapchat-ը $1.5 մլրդ-ով

Քայլի Ջեները մեկ թվիթով էժանացրել է Snapchat-ը $1.5 մլրդ-ով

PanARMENIAN.Net - Ամերիկուհի մոդել և «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակից Քայլի Ջեները մեկ թվիթով «աղքատացրել է» Snapchat ընկերությունը: Թվիթ, որում 20-ամյա մոդելը հայտարարել է, թե դադարել է օգտվել Snapchat-ից, գրավել է ոչ միայն Քայլիի բազմաթիվ բաժանորդների (24,5 մլն մարդ), այլ նաև Ուոլ սթրիթի վերլուծաբանների ուշադրությունը:

«Դո՞ւք էլ այլևս չեք բացում Snapchat-ը: Թե միայն ես եմ...Ինչ տխում է»,-գրել է մոդելն իր միկրոբլոգում:

Քայլին հրապարակել է թվիթը փետրվարի 21-ին, իսկ արդեն փետրվարի 22-ին մայր ընկերության բաժնետոմսերն էժանացան գրեթե 7%-ով, դրանով իսկ նվազեցնելով շուկայական արժեքը 1,5 մլրդ դոլարով, գրում է TJ-ն:

Պատճառը, հավանաբար, հարթակի դիզայնի փոփոխությունն է, որը միանշանակ չէր ընդունվել Քայլիի կողմից դեռևս փետրվարի 9-ին: Նույն կարծիքն է հայտնել GBH Insight ընկերության վերլուծաբան Դենիել Այվսը:

«Ճակատագրական» թվիթից 11 րոպե անց Քայլին ևս մեկ գրառում է հրապարակել, որտեղ առաջին սեր է անվանել Snapchat-ը, սակայն ընկերությանը պատճառած վնասը չի հաջողվել չեզոքացնել:

Մինչդեռ, չնայած հավելվածի հասցեին հնչող քննդատությանը, Էվան Շպիգելը կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող ղեկավարներից մեկն ԱՄՆ-ում: 2017-ի մարտին նա 636,6 մլն դոլարի դրամաշնորհ է ստացել, որը վճարվելու է մինչև 2020 թվականը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---