Պիրես. Մխիթարյանը ֆուտբոլի մաեստրո է24 փետրվարի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի մաեստրո է, նա սիրում է արարել և իդեալական է «Արսենալի» համար: Այդպիսի գնահատական է տվել հայ ֆուտբոլիստին «Արսենալի» լեգենդ, աշխարհի և Եվրոայի չեմպիոն Ռոբեր Պիրեսը BTSport-ին տված հարցազրույցում: Ռոբեր Պիրեսը խաղացել է «Արսենալում» 2003/2004 խաղաշրջանում, երբ անգլիական ակումբն անհաղթ էր համարվում, քանի որ ոչ մի պարտություն չէր կրել Պրեմիեր լիգայում: Պիրեսն ընդգրկված է ՖԻՖԱ լավագույն 100 ֆուտբոլիստի ցանկում: Պիրեսն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է եղել Ֆրանսիայի հավաքականի կազմում: «Մխիթարյանը մաեստրո է, նա սիրում է արարել, ստեղծել: Նա միշտ ուզում է աջակցել խաղընկերոջը, խաղալ թիմի համար: Նա ձգտում է լավ փոխանցումներ անել և եսասեր չէ: Այդպիսի խաղաոճը շատ հարմար է «Արսենալի» համար, ասել է հայտնի ֆուտբոլիստը: Հայտնի ֆուտբոլիստը վստահ է, որ Մխիթարյանի անցումն «Արսենալ» լիովին կփոխհատուցի Սանչեսի հեռանալը: «Ես սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ Մխիթարյանը հիմա «Արսենալում» է: Նա ինձ նախկինում էլ էր դուր գալիս, երբ խաղում էր Դորտմունդի թիմի կազմում»,-ասել է Պիրեսը՝ հավելելով, որ Մխիթարյանի խաղաոճը հիանալի համադրվում է «Արսենալի» մարտավարության հետ: Պիրեսն անդրադարձել է նաև Մխիթարյանի և Օբամեյանգի հարաբերություններին՝ դրանք որակելով «անթերի»: «Օբամեյանգը շատ լավ էր խաղում «Բորուսիայում», նրա գործակցությունը Մխիթարյանի հետ ուղղակի անիրական էր: Կարծում եմ, նույնը կլինի նաև «Արսենալում»,-ասել է աշխարհի չեմպիոնը: Ընթերցեք նաև. Sports.ru. Մխիթարյան՝ հայ, որն իսկական «բրազիլացի» դարձավ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |