Zangi-ն՝ հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն միջոցառման մասնակից27 փետրվարի 2018 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայկական արտադրության Zangi մեսենջերը ներկայացված է հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն՝«GSMA- շարժական աշխարհ» միջոցառմանը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Այն անցկացվում է Բարսելոնայում փետրվարի 26-ից մարտի 1-ը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Zangi հավելվածի տաղավար, ծանոթացել ընկերության առաջարկած նորություններին: Ընկերությունը ներկայացնում է հեռահաղորդակցության նորարար լուծումներն ու հնարավորությունները iOS, Android, Desktop, վեբ ծրագրերում: Հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն այս միջոցառմանը Zangi-ն մասնակցում է երկրորդ անգամ: «GSMA-շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին յուրաքանչյուր տարի ներկա են լինում աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարներ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |