Վարդան Օսկանյանն երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար19 մարտի 2008 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Վարդան Օսկանյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի համար պատասխանատու պահին Ռուսաստանի զորակցության համար: Տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության մասին խոսելիս կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Ռուսաստանի բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հետընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին եւ նշեցին, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն իրադրությունը հնարավորին արագ կարգավորելու նպատակով: Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մարտի սկզբին ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը եւ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկության արդյունքները: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանը վերաբերող հարցեր, Կոսովոյի անկախության հռչակումից հետո ստեղծված իրադրությունը, այդ հարցի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները, ինչպես նաեւ ապրիլի սկզբին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |