Facebook-ն արգելափակել է «Ազատությունը բարիկադների վրա» նկարը՝ մեկր կրծքի պատճառով19 մարտի 2018 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը խոստովանել է, որ սխալմամբ արգելափակել է Էժեն Դելակրուայի «Ազատությունը բարիկադների վրա» կտավի լուսանկարը: Այս մասին հայտնում է Newsru կայքը: Կտավի լուսանկարը, որտեղ պատկերված է Ֆրանսիայի խորհրդանիշ Ազատությունը մարմնավորող բաց կրծքով Մարիաննայի կերպարը, սոցցանցում արգելափակվել է մերկ բովանդակության պատճառով: Դելակրուայի 1830 թվականին արված կտավի լուսանկարը օգտագործվել է ֆրանսիական թատրոններից մեկի բեմադրության գովազդի համար: Բեմադրող ռեժիսոր Ջոսլին Ֆյերինայի խոսքով՝ գովազդը 15 րոպե էլ չի մնացել սոցցանցում: Ավելի ուշ Facebook-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել նկարը սխալմամբ արգելափակելու համար՝ բացատրելով, որ ամեն շաբաթ ստիպված են ստուգել միլիոնավոր գովազդային պատկերներ, և այս իրավիճակում «երբեմն հնարավոր է նաև սխալվել»: Ղեկավարությունից հայտնել են նաև, որ սոցցանցն իդեալական հարթակ է Էժեն Դելակրուայի կտավի համար, և այն համապատասխանում է գովազդի կանոններին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |