Paris United. Նեյմարն ուզում է, որ ՊՍԺ-ն գլխավորի Լուիս Էնրիկեն

Paris United. Նեյմարն ուզում է, որ ՊՍԺ-ն գլխավորի Լուիս Էնրիկեն

PanARMENIAN.Net - Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի աստղ բրազիլացի Նեյմարը պնդում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչը դառնա Լուիս Էնրիկեն, որի հետ նա աշխատել է «Բարսելոնայում»:

Հայտնի է, որ Ունաի Էմերին չի մարզելու ՊՍԺ-ն հաջորդ խաղաշրջանում: Նրա պաշտոնին հավակնում են Լուիս Էնրիկեն և Անտոնիո Կոնտեն: Սակայն Նեյմարն ակումբի նախագահ Նասեր Ալ Հելաիֆի հետ զրույցում հասկացրել է, որ իրեն չի գոհացնում Կոնտեի թիմի խաղաոճը, հայտնում է Eurosport Paris United-ի վրա հղումով:

Ալ Հելաիֆին պատրաստ է ամեն ինչ անել կատարելու համար Նեյմարի բոլոր ցանկությունները:

Լուիս Էնրիկեն «Բարսելոնայում» աշխատելու 3 տարվա ընթացքում հաղթել է 2 Պրիմերայում, Չեմպիոնների լիգայում, 3 անգամ Թագավորի գավաթում, Իսպանիայի սուպերգավաթում, Եվրոպայի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում:

Նեյմարը Ֆրանսիայի 2017/18 առաջնությունում 20 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---