2017-ին ՏՏ ոլորտի 281 ընկերության հարկային արտոնություն է տրամադրվել

2017-ին ՏՏ ոլորտի 281 ընկերության հարկային արտոնություն է տրամադրվել

PanARMENIAN.Net - 2017 թվականին ՏՏ ոլորտում ստեղծված 570 ընկերությունից 281-ին տրամադրվել է հարկային արտոնությունների հավաստագիր: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման նպատակով նախարարության և «Գլոբալ Կրեդիտ» վարկային կազմակերպության հետ համատեղ իրականացված դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթի արդյունքում հայտ ներկայացրած 30 թիից ընտրված AR magic և Webex Technologies թիմերի կողմից ներկայացված առաջարկները ճանաչվել են լավագույնը:

Այդ երկու ընկերություններից յուրաքանչյուրը, ըստ նախարար Վահան Մարտիրոսյանի, կստանա 10 մլն դրամի չափով ֆինանսական ներդրման առաջարկ: Ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ստեղծել մասնավոր վենչուրային հիմնադրամ:

2017-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծավալն աճել է 29,6%-ով՝ կազմելով մոտ 76 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---