Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկել է քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ են արտահայտվել ներկայացաված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է հաստատվել Արմեն Գյուլբուդաղյանցը:

Գործկոմի նիստում քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր:

Վարդան Մինասյանը մարզչական կարիերան սկսել է«Փյունիկում»որպես մարզիչի օգնական, եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչներ Յան Պորտերֆիլդի, Յան Պոուլսենի օգնականը։ 2009 թվականի մարտին, երբ Պուլսենը հեռացավ Հայաստանի հավաքականից, Վարդան Մինասյանը նշանակվեց Հայաստանի հավաքականի մարզիչ։ Նրա օրոք հավաքականն իր լավագույն արդյունքն է գրանցել:

2014-ից գլխավորում էր ղազախական Տոբոլը, հեռացել է ապրիլի 16-ին Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Ակտոբե»-ից կրած պարտությունից հետո:2017-ի փետրվարին Մինասյանը հաստատվել էր ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնում:

Մինասյանն իրականացնում էր Հայաստանի Մ-14-ից Մ-19 հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզչական կրթության համակարգումը և տեխնիկական բովանդակության պատշաճ ապահովումը:

 Ուշագրավ
Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում`
Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին
Նա նշել է, որ մարզչական խորհրդի որոշումն ապօրինի է և ոչ պրոֆեսիոնալ