France Football. ՖԻՖԱ-ն կարող է չեղարկել ֆուտբոլիստների վարձակալության համակարգը

France Football. ՖԻՖԱ-ն կարող է չեղարկել ֆուտբոլիստների վարձակալության համակարգը

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն 2018-ի հոկտեմբերին կքննարկի ֆուտբոլիստների վարձակալության համակարգում նախատեսվող հնարավոր փոփոխությունները:

Ֆուտբոլիստների վարձակալության գաղափարը ենթադրում էր, որ դա թույլ կտա երիտասարդ ֆուտբոլիստներին զարգանալ ավելի ցածր մակարդակի ակումբներում, սակայն այժմ թիմերն օգտագործում են համակարգն իրենց շահերից ելնելով: Նրանք հաճախ պատանի ֆուտբոլիստների են ձեռք բերում, հետո նրանց վարձակալության են տալիս, իսկ հետո վերավաճառում են,՝ նույնիսկ շանս չտալով խաղալ առաջին թիմում: ՖԻՖԱ-ն դիտարկում է վարձակալությունն ընդհանրապես չեղարկելու տարբերակը, գրում է Eurosport-ը France Football-ի վրա հղումով:

2017/18 խաղաշրջանում «Յուվենտուսը» 41 ֆուտբոլիստ է վարձակալությամբ հանձնել, «Ուդինեզեն»՝ 27, «Չելսին»՝ 22, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 18:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---