ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ԻՐԵՆՑ ԼԱՏՎԻԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՓՈՐՁԻՆ

PanARMENIAN.Net - Եռօրյա պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում է գտնվում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդել է Լատվիայի խորհրդարանի հայ-լատվիական բարեկամության խմբի ղեկավար Էդվինս Ինկենսը, հայ պատգամավորները ցանկանում են ծանոթանալ երկրում բարեփոխումների անցկացման, ինչպես նաեւ Եվրամիությանն ինտեգրվելու Լատվիայի փորձի հետ: Նախատեսվում են հայ խորհրդարանականների հանդիպումները Լատվիայի ղեկավարության եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սպասվում է նաեւ երկու երկրների խորհրդարանների համատեղ հայտարարության ստորագրում:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---