Samsung-ի նոր սմարթֆոնն ինտերնետին միանալու հնարավորություն չունի

Samsung-ի նոր սմարթֆոնն ինտերնետին միանալու հնարավորություն չունի

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը թողարկել է J2 Pro սմարթֆոնը, որը դասական բյուջետային սարք է բոլոր գործառույթների ստանդարտ հավաքածուով, մեկ բացառությամբ՝ հեռախոսի միջոցով հնարավոր չէ օգտվել համացանցից: Հեռախոսում չկան 2G կամ 3G-ին միացող մոդուլներ, Wi-Fi-ին միանալու հնարավորություն ևս չկա:

Սմարթֆոնը ստեղծվել է բացառապես հարավկորեական շուկայի համար և նախատեսված է սպառողների սահմանափակ շերտի համար՝ նրանց, ով քիչ է օգտվում համացանցից, առաջին հերթին դա վերաբերում է տեղացի ուսանողներին, որոնց գաջեթները խանգարում են ուսման մեջ, գրում է Bird in Flight-ը Phone Arena-ի վրա հղումով:

J2 Pro սմարթֆոնը կարող է լավ լուծում լինել այն ծնողների համար, որոնք ուզում են կապի մեջ լինել իրենց անչափահաս երեխաների հետ, բայց չեն ցանկանում, որ նրաց ամբողջ ծավալով հասանելի լինի համացանցը:

Առանցքային տեխնիկական նորույթները հետևյալն են՝ սարքերն ունեն 5 դյույմանոց դիսփլեյ և աշխատում են 1,4 GHz տակտային հաճախականությամբ 4 միջուկանի պրոցեսորի բազայի վրա: Հեռախոսն ունի 1,5 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներկառուցված հիշողություն, որի ծավալը կարելի է մեծացնել հիշողության քարտերի միջոցով: Սարքը վաճառքի կհանվի $185-ով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---