Ռուսաստանում կարող են արգելափակել Facebook-ը

Ռուսաստանում կարող են արգելափակել Facebook-ը

PanARMENIAN.Net - «Ռոսկոմնադզորը» կարող է արգելափակել Facebook-ը, եթե սոցցանցը չենթարկվի ՌԴ օրենսդրության պահանջներին: Այդ մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ժարովը:

«Մինչ 2018-ի ավարտը մենք ստուգումներ կիրականացնենք, և կա մի քանի կետ, որոնք պետք է կատարվեն. ՌԴ քաղաքացիների տվյալների բազայի տեղակայումը ՌԴ տարածքում, ամբողջ արգելված տեղեկատվության հեռացում, իսկ այս դեպքում ժամկետներն արդեն սպառվում են, և այլ օրենքների պահպանում: Եթե այս ամենը կամ որևէ կետը չկատարվի, կամ ՌԴ պետությունը չիրազեկվի նման գործողություններ իրականցնելու մտադրության մասին, ապա, ակնհայտ է, որ արգելափակման հարց կառաջանա»,-ասել է նա:

Ժարովը կոչ է արել դեռևս չմտահոգվել հետագայի մասին և հույս է հայտնել, որ իր հայտարարությունը կստիպի սոցցանցին պահպանել ՌԴ օրենսդրությունը:

Ռուսաստանի տարածքում Facebook-ի հնարավոր արգելափակման մասին Ժարովն ասում էր դեռ սեպտեմբերին: «Մենք կամ կհասնենք նրան, որ օրենքը կատարվի, կամ ընկերությունն այլևս չի աշխատի Ռուսաստանում, ինչպես, ցավոք, արդեն եղավ Linkedin-ի դեպքում: Այստեղ բացառություններ լինել չեն կարող:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---