Մահացել է շվեդ դիջեյ Avicii-ն․Նա 28 տարեկան էր

Մահացել է շվեդ դիջեյ Avicii-ն․Նա 28 տարեկան էր

PanARMENIAN.Net - 28 տարեկան հասակում մահացել է շվեդ աշխարհահռչակ դիջեյ Թիմ Բերլինգը, որը հանդես էր գալիս Avicii սցենիկ կեղծանվամբ։

Այս մասին են հայտնել երաժշտի ներկայացուցիչները, գրում է Variety-ն։

Նրանք պատմել են, որ վերջինս մահացել է Օմանի մայրաքաղաք Մասկատում ու խնդրել են հարգել երաժշտի ընտանիքի անձնական տարածքը,

Երաժիշտն ավարտել էր կարիերան սուր պանկրիատիտի պատճառով։

Avicii-ն հեղինակել է Wake Me Up, Hey Brother ու բազմաթիվ այլ հիթեր։ Wake Me Up-ը Youtube-ում մոտ 1,5 մլրդ դիտում ունի։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---