ՀՀ-ն պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշում

ՀՀ-ն պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, իր պաշտոնական կայքում հրապարակել է հավաքականների թարմացված վարկանիշը: Ըստ նոր տվյալների, Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը՝ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ զբաղեցնելով 98-րդ հորիզոնականը:

Աշխարհի ուժեղագույն հավաքականների առաջին տասնյակում են՝ Գերմանիան, Բրազիլիան, Բելգիան, Պորտուգալիան, Արգենտինան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Իսպանիան, Չիլին, Լեհաստանը:

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում: Նրա մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի թիմերը: Խմբային մրցաշարը կանցնի 2018-ի աշնանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---