Փաշինյան․ Կաշառք վերցնող դատավորի հետևից գալու են19 մայիսի 2018 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Իշխանությունն այլևս չի տալու հրահանգներ դատավորներին այս կամ այն վճիռը կայացնելու վերաբերյալ, հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բ26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու, տիկնայք և պարոնայք», - ասել է նա, նշելով, որ դատավորները պիտի ինքնուրույն որոշումներ կայացնեն ու ի կատար ածեն դրանք՝ կրելով նաև դրանց համար պատասխանատվությունը։ Նա ասել է, որ տեսակետներ կան, թե դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում, դատավորները չգիտեն՝ ինչպես վարվել, որովհետև, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգներով։ Ու չնայած գաղափարներ են հնչում՝ միգուցե պետք չէ կաթվածահար անել համակարգը և օգնել կողմնորոշվել այս կամ այն հարցում, սակայն իր և նոր իշխանության համար դատական համակարգի անկախությունը հատելը կարմիր գիծ է։ Վարչապետն ընդգծել է, որ անգամ բարի նպատակների համար չի կարելի նույնիսկ 1-2 անգամ խախտել այդ կանոնը, քանի որ դա կդառնա սովորություն դրանից բխող հետևանքներով։ Նա նշել է ոլորտի 2 առաջնահերթությունները․ հնարավորություն տալ, որ դատավորները կայացնեն ինքնուրույն որոշումներ ու փակել կաշառքով դատական գործը լուծելու բոլոր ճանապարհները։ «Յուրաքանչյուր դատավոր, ով կփորձի կաշառքով որոշում կայացնել, պիտի իմանա, որ իր հետևից գալու են», - ասել է Փաշինյանը։ Փաշինյանն ասել է նաև, որ կիսում է ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության մասին մտահոգություններն ու նշել, որ այն դեպքերում, երբ կալանքից խուսափել է կարելի, կալանավորել պետք չէ։ «Պետք է խուսափենք իրավիճակից, երբ ՔԿՀ-ները լեփլեցուն են ու կալանավորները հերթով են քնում», - շեշտել է Փաշինյանը։ «Կալանավորված անձանց թիվը չպետքէէ գերազանցի քնելատեղերի թվին», - ընդգծել է վարչապետը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը |