Արոնյանը Norway Chess Classic-ում կիսում է 2-րդ տեղը 4 հունիսի 2018 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։ Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտվել է ամերիկացի Ուեսլի Սոյին: Տուրի մյուս՝ Վիշվանաթան Անանդ-Շահրիյար Մամեդյարով, Հիկարու Նակամուրա-Մաքսիմ Վաշիե-Լագրավ, հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի: 6 տուրից հետո առաջատարը Կարլսենն է 3,5 միավորով, Սոն և Արոնյանն ունեն 3-ական միավոր, Անանդը, Նակամուրան, Կարյակինը, Մամեդյարովն ու Կարուանան՝ 2,5-ական միավոր, Վաշիե-Լագրավն ունի 2 միավոր: Չինացի Դին Լիժենը դադարեցրել է մասնակցությունը մրցաշարին ոտքի վնասվածքի պատճառով: Ավանդական գերհզոր մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |