Շարմազանով. Եթե որևէ մեկը փորձի արատավորել անունս՝ կպաշտպանեմ պատիվս դատարանում

Շարմազանով. Եթե որևէ մեկը փորձի արատավորել անունս՝ կպաշտպանեմ պատիվս դատարանում

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառանլով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմանը, որտեղ վերջինս ցուցադրում էր նրան պատկանող կիսակառույց շինությունը, հայտարարել է, որ եթե այսուհետ «որևէ մեկը փորձի արատավորել իր անունը՝ պաշտպանելու է իր պատիվը դատարանում»:

«Տեղեկացա, որ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է իմ կիսակառույց շինությունը և հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»: Այս կիսակառույց շինությունը, այո, պատկանում է ինձ և դրա վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը բացահայտում չէ: Բազմաթիվ առիթներով ոչ թե որևէ մեկի հայտարարությանն արձագանքելով, այլ ինքս իմ հարցազրույցներում խոսել եմ այդ մասին: Երբևէ չեմ թաքցրել, որ արդեն 8-րդ տարին է կառուցում եմ այդ շինությունը, որն ավարտին հասցնելու համար դեռ տարիներ կպահանջվեն: Իմ ֆինանսական միջոցները, մուտքերն ու ելքերը, նշված շինության կառուցապատման նպատակով վերցված երկարաժամկետ վարկը, ինչպես նաև նշված կիսակառույց շինությունը նշված են իմ հայտարարագրում, որը բաց է եղել և հասանելի ցանկացած քաղաքացու համար», - նշել է նա՝ հավելելով, որ եթե կապացուցվի, որ երբևէ «անգամ 1 լումա գիտակցված կամ անփութորեն մսխել է հանրային միջոցներից, պետական բյուջեից, պատրաստ է կրել օրենքով սահմանված ամենախիստ պատիժը»:

Նա սթափվելու կոչ է արել, քանի որ «իրեն զրպարտողների անպատժելիության ժամկետը սպառվել է»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---