ՀՀ ԱԳՆ ղեկավարը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Փարիզ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդայնը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Փարիզ: Ֆրանսիայի մայրաքաղաքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՅՈւՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի, ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի, իշխող Հանուն Ժողովրդային շարժման (UMP) կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դեւեջյանի, Պետական ծառայության հարցերով պետական քարտուղար Անդրե Սանտինիի, Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Է. Նալբանդյանը Երեւան կվերադառնա ապրիլի 24-ի ուշ երեկոյան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---