Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է ապրիլի 24-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը հանդիսավոր ընդունելության կազմակերպումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Ռուսաստանի հայերի միության Երիտասարդության ասոցիացիան մտադիր է դիմել Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված օտար պետությունների դեսպաններին` Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը հանդիսավոր ընդունելության կազմակերպման առնչությամբ` դեսպանի Ռուսաստանից մեկնելու կապակցությամբ: «Այդ միջոցառումը ցինիկորեն եւ միտումնավոր կազմակերպվում է հենց ապրիլի 24-ին` Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Թուրքական դիվանագիտության այդ ակտը «նրանց մշակույթի» աննախադեպ եւ ուղղակի արտահայտումն է Ռուսաստանում Թուրքիայի տարվա ընթացքում»,-ասվում է Ասոցիացիայի հայտարարության մեջ:



Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին, ապրիլի 24-ին Ռուսաստանի հայերի միության Երիտասարդության ասոցիացիան ծաղկեպսակներ կդնի Մոսկվայում կառուցվող Հայկական եկեղեցու մոտ, որտեղ կմատուցվի պատարագ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---