ՀՀ-ում աճել է պլանշետների և համակարգիչների արտադրությունը

ՀՀ-ում աճել է պլանշետների և համակարգիչների արտադրությունը

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 5%-ով աճել է համակարգիչների արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 233 համակարգիչ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 222 համակարգչի համեմատ:

Ընթացիկ տարվա հինգ ամսում 4,1 անգամ աճել է նաև պլանշետների արտադրությունը. արտադրվել է 224 պլանշետ, 2017 թվականի 55-ի համեմատ:

Այս տարի Հայաստանում չեն արտադրվել բջջային հեռախոսներ, մինչդեռ նախորդ տարի երկրում 230 հատ բջջային հեռախոս էր արտադրվել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---