Ջորջ Բուշն այդպես էլ չկատարեց ԱՄՆ-ի հայ համայնքին տված իր նախընտրական խոստումը25 ապրիլի 2008 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը իր նախագահության ութնամյա ժամկետի վերջին տարում կրկին խախտեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի նախագահը ոչ միայն դրժեց իր խոստումը, այլ նաեւ Սպիտակ տան ողջ կարողություններն օգտագործեց թույլ չտալու համար, որ Կոնգրեսը հաջորդ քայլը կատարի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: «Նա պաշտոնանկ արեց ԱՄՆ-ի դեսպանին ճշմարտությունն ասելու համար, որից հետո առաջարկեց մի մարդու թեկնածությունը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Ջորջ Բուշը ոչ միայն հակահայ քաղաքականություն վարեց իր նախագահության երկու ժամկետներում, այլ նաեւ քննարկում էր հայկական հարցերը օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ, այդպես էլ չհանդիպելով ԱՄՆ-ի հայ համայնքի հետ»,-ընդգծել է Համբարյանը: Ութերորդ, վերջին անգամ ավանդական ուղերձով դիմելով ԱՄՆ-ի հայ համայնքին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, Բուշը կրկին չօգտագործեց Հայոց ցեղասպանություն տերմինը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |