Կոնգրեսական Պիտեր Քինգը առաջարկել է «Հայոց ցեղասպանություն» տերմինը ներառել Կոնգրեսի փաստաթղթերում

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Պիտեր Քինգը հաստատել է Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում ապրիլի 24-ին արված հայտարարության մեջ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպմանը Քինգը հայտարարել է, որ «նա միշտ իմացել է, որ 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն է» եւ առաջարկել է այդ տերմինը ներառել Կոնգրեսի փաստաթղթերում: «Այսօր ես ձեր հետ միասին հարգանքի տուրք եմ մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 1915 թվականից 1923 թվականը Օսմանյան կայսրությունում պատմական հայրենիքից տեղահանվել է մոտ 2 միլիոն հայ, որոնցից 1,5 միլիոնը սպանվել են: Եւ ոչ ոք, ոչ Օսմանյան կայսրությունը, ոչ թուրքական կառավարություն չեն ընդունում իրենց առնչությունը սպանություններին»,- ասել է Պիտեր Քինգը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---