«Ռոստելեկոմի» ամենամյա ուսանողական ծրագիրը սկսվել է

«Ռոստելեկոմի» ամենամյա ուսանողական ծրագիրը սկսվել է

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմի» ամենամյա ուսանողական ծրագիրը սկսվել է, այն անցկացվում է արդեն չորրորդ անգամ։

Առաջին շաբաթվա ավարտին ուսանողները նեկայացրել են իրենց թիմային աշխատանքի արդյունքները՝ տեսանյութերի տեսքով ներկայացնելով «Ռոստելեկոմ» ընկերության առավելություններն ու հնարավորությունները։

Նախագիծը միավորում է ուսանողների ամենատարբեր բուհերից (այս անգամ՝ Հայ-ռուսականն համալսարան, ՀԱՊՀ, ՀՊՏՀ, ԵՊՀ, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտ) և հնարավորություն ընձեռում ստանալու տեսական և գործնական գիտելիքներ կորպորատիվ մշակույթի և մի շարք կարևոր թեմաների շուրջ։

Ծրագիրն ընդգրկում է ինտերակտիվ ուսուցողական և ճանաչողական դասընթացներ 10-ից ավելի թեմայի շուրջ (սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից, աշխատաշուկայի առանձնահատկություններից մինչև օպտիկա, ցանցային լուծումներ և այլ հետաքրքրաշարծ ուղղություններ), գործնական նախագծեր, թիմային աշխատանքներ։ Ուսանողները ներկայացնում են նաև իրենց առաջարկներն ու լուծումները «Ռոստելեկոմ»-ի գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ։

Ծրագրի ավարտին մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակիցը հնարավորություն է ստանալու եռամսյա վարձատրվող ուսուցում անցնելու իր նախընտրած ստորաբաժանման կազմում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում՝ համալրելու «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը:

Կրեատիվ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողներին, ինչպես և նախորդ տարիներին, ևս կընձեռնվի ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորություն։

Նախորդ տարիների մասնակիցները, որոնք արդեն իսկ աշխատում են ՏՏ անվտանգության, ցանցերի նախագծման, վաճառքի, և այլ ստորաբաժանումներում, նշում են, որ սա բացառիկ հնարավորություն է ցանկացած ուսանողի համար՝ անմիջապես աշխատակազմից տեղեկանալու խոշոր ընկերություններում գործող բիզնես գործընթացներին, մշակույթին և ամենակարևորը՝ աշխանքի անցնելու նման ընկերությունում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---