Google-ը նոր օպերացիոն համակարգ է մշակում, որը կփոխարինի Android-ին

Google-ը նոր օպերացիոն համակարգ է մշակում, որը կփոխարինի Android-ին

PanARMENIAN.Net - Google կորպորացիան արդեն մի քանի տարի է կիսագաղտնի ռեժիմով նոր օպերացիոն համակարգ է մշակում` Fuchsia-ն, որը կփոխարինի Android-ին: Հեղինակները հուսով են, որ կգա ժամանակ և նոր համակարգը կփոխարինի բջջային սարքերի և համակարգիչների համար գոյություն ունեցող բոլոր օպերացիոն համակարգերը, գրում է Meduza-ն Bloomberg-ի վրա հղումով:

Fuchsia-ի հեղինակները հուսով են, որ առաջկա 3 տարում կհաջողվի ներկառուցել համակարգը խելացի տան սարքերում: Նրանց հաջորդ նպատակը նոութբուքերն են, իսկ 5 տարի անց` Android օպերացիոն համակարգը հեռախոսներում, պլանշետներում և հեռուստացույցներում:

Fuchsia-ն հենց սկզբից կողմնորոշված է ձայնային կառավարմամբ սարքերի վրա: Ինչպես գրում է պարբերականը, նոր օպերացիոն համակարգը նախատեսված է այնպես, որ ավելի լավ գործակցի ձայնային կառավարման հետ, քան Android օպերացիոն համակարգը: Համակարգը նախատեսված է նաև ամենատարբեր չափի էկրանների համար, որպեսզի կիրառելի լինի ամենուր, հեռուստացույցից մինչև ավտոմեքենա և սառնարան:

Նոր համակարգը պետք է օգնի Google-ին ազատվել Android-ի գլոբալ սխալներից, օրինակ, թարմացումների պարագայում: Ի տարբերություն այֆոնների, որոնք միաժամանակ են ստանում iOS-ների թարմացումները, նորացված Android-ը շատ դանդաղ է տարածվում հեռախոսներում: Fuchsia-ն նախատեսված է թարմացումների հաճախակի փոփոխման համար, ինչն ավելի հուսալի է դարձնւմ դրա անվտանգությունը:

Fuchsia-ի մշակման վրա աշխատում է ավելի քան 100 աշխատակից: Այդ թվում հայտնի ինժեներներ և ծրագրավորողներ: Թիմն աշխատում է կիսագաղտնի ռեժիմով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---