Փաշինյան. ՀՀԿ-ն՝ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել

Փաշինյան. ՀՀԿ-ն՝   Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի` երկրի «ներքաղաքական իրավիճակով մտագոհ լինելու» հայտարարությանը, ասել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է ճիշտ չգնահատել իրավիճակը, հայտնում է Aysor.am-ը:

«Ես ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ես բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի կարծիքի ու տեսակետների հետ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը՝ տարբերակ տեսնու՞մ է, որ Ազգային ժողովում ընտրությունների ընթացքում վարչապետ ընտրվի, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, Փաշինյանն արձագանքել է, որ նման տարբերակ չի տեսնում:

«Պարզապես ցանկացա հիշեցնել՝ հարկավոր է իրավիճակը գնահատել իրատեսական, ավելորդ բարդություններից խուսափելու համար: Հիշու՞մ եք, ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, որ ինքն ուղղակի իրավիճակը ճիշտ չի գնահատում: Ես կարծում եմ՝ Հանրապետական կուսակցությունն՝ իր ղեկավարությամբ, շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել», - ասել է վարչապետը:

Ավելի վաղ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր` «մտահոգ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակով»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---