Ղարաբաղյան հարցը կլուծվի պատերազմով, սակայն ոչ մոտակա 10-15 տարում, գտնում է հայ քաղաքագետը12 մայիսի 2008 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Բիշքեկի արձանագրությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի կնքման մասին առաջին փաստաթուղթն է, որտեղ պաշտոնապես որպես հակամարտության կողմ է ճանաչվում Լեռնային Ղարաբաղը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, արձանագրությունը ստորագրել են ԼՂՀ, Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները: «Այդպիսով, 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղը դարձավ բանակցությունների լիիրավ սուբյեկտ: Խաղաղ պայմանագիրը, եթե այն ստորագրվի մոտ ապագայում, պետք է ստորագրվի ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Սակայն, ըստ իս, ղարաբաղյան հարցը կլուծվի պատերազմով, սակայն ոչ մոտակա 10-15 տարում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն կվարի Ադրբեջանը, որքան կբավականացնեն նրա էներգառեսուրսները եւ որքանով այդ պատերազմում շահագրգռված կլինեն տերությունները: Մոտակա 10-15 տարիներին դա չի կանխատեսվում»,-ասել է հայ փորձագետը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |