Իշխանական նախկին էլիտայի ներկայացուցիչները՝ նոր քրգործերի կիզակետում

Իշխանական նախկին էլիտայի ներկայացուցիչները՝ նոր քրգործերի կիզակետում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ի երեկոյան հայտնի է դարձել մի շարք ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ նոր քրգործերում ներգրավելու մասին։ Նրանց թվում են նախկին ու ներկա պատգամավորներ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, իր եղբայր Ջոնիկին ու նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանին խարդախության մեջ են կասկածում։ Արարատի մարզում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊԸ տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, վերջինս կատարել է շուրջ 80 000 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր։ 2008 թվականին իր դեմ արհեստական խոչընդոտներ են ստեղծել՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60%-ը՝ 30-30 հարաբերակցությամբ, 2 այլ անձանց վրա ձևակերպել։ ՍՊԸ ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները։

Մեկ այլ քրգործի կիզակետում են Գագիկ Բեգլարյանն ու նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը։

Ունիվերսալ վարկային կազմակերպություններից մեկի տնօրենը դեռ 2017թ-ին հաղորդում է ն ներկայացրել 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի կողմից լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու և ընկերության ներքին իրավական ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ կազմակերպությունների վարկեր տրամադրելու վերաբերյալ:

Հարուցվել են քրգործեր՝ ընկերության բաժնետերերից մեկի անունից ԿԲ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու, նախկին գործադիր տնօրենի՝ ՍՊԸ բաժնեմասը շորթելու դեպքի ու ներդրումներ կատարելու պատրվակով նախկին գործադիր տնօրենի կողմից քաղաքացու բանկային հաշվից $500 հազար կանխիկացնելու ու յուրացնելու դեպքի առթիվ։

Տվյալներ են ձեռք բերվել՝ կատարված առերևույթ հանցավոր դրսևորումներին նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց առնչության վերաբերյալ։ ՈՒՎԿ նախկին տնօրենը հայտարարել է, որ Գագիկ Բեգլարյանը շորթել է նրա բաժնեմասն ու ապօրինաբար բանկային գաղտնիք է հավաքել։ Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մ.Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---