Հայաստանը կուժեղացնի իր դիվանագիտական ներկայությունը Լիբանանում

PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է ուժեղացնել իր դիվանագիտական ներկայությունը Լիբանանում, հինգշաբթի լրագրոնղներին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության ղեկավար Արմեն Մելքոնյանը: «Արդեն հաջորդ շաբաթ ծրագրվում է Լիբանան եւս մեկ դիվանագետի ուղարկել, այդպիսով Հայաստանի դիվանագիտական աշխատակիցների թվաքանակն այդ երկրում հասցնելով երեքի»,- ասել է Մելքոնյանը: Նրա խոսքերով, նման որոշումը պայմանավորված է Լիբանանում ստեղծված բարդ ներքաղաքական իրադրությամբ, որը կարող է հանգեցնել հայկական դիվանագիտական առաքելության ակտիվացման անհրաժեշտությանը: Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ ներկա դրությամբ Լիբանանում Հայաստանի դեսպանի պաշտոնը թափուր է մնում, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:



Հայաստանի նախագահի 2008 թվականի մարտի 26-ի հրամանագրով Վահան Տեր-Ղեւոնդյանը ազատվել է Լիբանանում Հայաստանի դեսպանի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2006 թվականի հունվարի 21-ից:



Մայիսի 10-ին Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորան կոչ է արել զինվորականներին վերականգնել կարգուկանոնը ողջ երկրում եւ հասնել նրան, որպեսզի փողոցներում զինված մարդիկ չլինեն: Հեռուստատեսային ուղերձում Սինիորան հայտարարել է, որ կառավարությունը երբեք պատերազմ չի հայտարարի «Հեզբոլահին»: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ պետությունը չի հանդուրժի այն փաստը, որ խմբավորումը զենք է կիրառում:



Վարչապետի ելույթից մի քանի ժամ առաջ «Հեզբոլահի» գրոհայինները լքել են Բեյրութի արեւմտյան շրջանների փողոցները, որոնք հայտնվել էին նրանց վերահսկողության տակ: Երեք օր շարունակվում էին զինված բախումները գրոհայինների եւ իշխանության զինվորականների միջեւ: Արդյունքում զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, հիմնականում` խաղաղ բնակիչներ: Բացի այդ, զինված բախումները Տրիպոլիում եւս խլել է նվազագույնը երեք մարդու կյանք:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---