Windows 7-ի օգտատերերը թարմացումները կկարողանան ստանալ գումարի դիմաց 8 սեպտեմբերի 2018 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը որոշել է հնարավորություն տալ ցանկացողներին շարունակել օգտվել Windows 7 օպերացիոն համակարգից: ՕՀ այդ տարբերակն անվտանգության թարմացումներ կունենա 2020-ի հունվարի 14-ից: Կորպորատիվ օգտատերերը կկարողանան լրացուցիչ վճարում կատարել և ստանալ Windows 7 ESU ընդլայնված անվտանգության թարմացումներ մինչև 2023-ի հունվարը: Ընկերությունը մտադիր է վճար գանձել յուրաքանչյուր համակարգչից և գինը բարձրացնել ամեն տարի: Ծառայության ճշգրիտ գինը դեռ հայտնի չէ, գրում է Ferra.ru-ն: Windows 7 ESU կկարողանան ստանալ Windows 7 Professional և Windows 7 Enterprise կորպորատիվ լիցենզիայի օգտատերերը: Ամպային Office 365 ProPlus ծառայության օգտատերերը նույնպես կկարողանան շարունակել օգտվել դրանից Windows 7-ից մինչև 2023թ., եթե վճարեն անվտանգության ընդլայնված թարմացումների համար: Windows 7-ի աջակցման հիմնական փուլն ավարտվել է 2015-ի հունվարին: Դրանից հետո ՕՀ-ն չի ստացել ֆունկցիոնալ թարմացումներ, այլ միայն նորացումներ, որոնք ուղղված են անվտանգության ոլորտում խոցելիության վերացմանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |