Զոհրաբյանը «սյուրռեալիստական անհեթեթություն» է որակել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու լուրը10 սեպտեմբերի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net -ին ասաց, որ կուսակցության կողմից փոստատարների միջոցով ընտրակաշառք բաժանելու տեղեկությունը «սյուրռեալիստական անհեթեթություն է», որն ինքը չի մեկնաբանելու: Նա հորդորեց քաղաքական «սև» PR-ով զբաղվողներին փոքր-ինչ կրեատիվ լինել և նոր հնարքներ մտածել: Զոհրաբյանը հայտնեց նաև, որ կուսակցությունն անգամ չի պատրաստվում քարոզարշավի ընթացքում վճարել ընտրական շտաբի աշխատակիցների օրինական աշխատավարձը՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով: «Մենք անգամ մեր աշխատակիցների օրինական աշխատավարձն ենք վճարելու ընտրություններից հետո, որ դա շահարկումների առիթ չդառնա», - ասել է Զոհրաբյանը: Ավելի վաղ, Երևանի Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի փողոցի 10բ շենքի բնակիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փոստատարների միջոցով ընտրակաշառք է բաժանել վարչական շրջանում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |