Գևորգ Ղազարյանը 2 գոլ է խփել «Բենֆիկայի» դարպասը (վիդեո)

Գևորգ Ղազարյանը 2 գոլ է խփել «Բենֆիկայի» դարպասը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը 2 գոլ է խփել հանրահայտ «Բենֆիկայի» դարպասին:

Սեպտեմբերի 27-ին Պորտուգալիայի առաջնության շրջանակում տեղի է ունեցել «Բենֆիկայի» և «Շավիշի» հանդիպումը: Գևորգ Ղազարյանի իրացրած գնդակների շնորհիվ հնարավոր եղավ հավասարեցնել հաշիվը: Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2:

Ղազարյանը գոլերը խփել է 75-րդ և 94-րդ րոպեներին՝ փրկելով իր թիմին պարտությունից:

Գևորգ Ղազարյանը հավաքականում հանդես է գալիս որպես կիսապաշտպան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---