WhatsApp-ը կսկսի գովազդ ցուցադրել օգտատերերին

WhatsApp-ը կսկսի գովազդ ցուցադրել օգտատերերին

PanARMENIAN.Net - WhatsApp մեսենջերը 2019-ից կսկսի գովազդ ցուցադրել օգտատերերին:

Գովազդային հաղորդագրությունները, հավանաբար, կհայտնվեն հավելվածի վերին մասում, ինչպես նաև կերևան որոշ «պատմություններում»՝ լուսանկարների կամ տեսանյութի ձևով, որոնք հեռացվում են հրապարակային ցուցադրումից 24 ժամ անց, ինչպես Snapchat-ում և Instagram-ում, գրում է Lenta.ru-ն:

WABetaInfo տեխնիկական բլոգի ինսայդերները սեպտեմբերին հայտնել էին, որ նորամուծությունը կվերաբերի iOS-ի համար նախատեսված հավելվածներին:

Ավելի վաղ մեսենջերում գովազդի նման ինտեգրման մասին էր հայտարարել Facebook սոցցանցի անվտանգության ծառայության ղեկավարներից մեկը՝ Ալեքս Ստամոսը: Ընկերության մյուս պրոդուկտները Facebook-ն ու Instagram-ը վաղուց արդեն ակտիվորեն գովազդ են ցուցադրում: WhatsApp-ի ակտիվ օգտատերերի քանակը գերազանցում է միլիարդը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---