ՀՀ պատանի մարզիկները 3 մեդալ են նվաճել Սամբոյի աշխարհի առաջնությունում

ՀՀ պատանի մարզիկները 3 մեդալ են նվաճել Սամբոյի աշխարհի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-14-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված Սամբոյի աշխարհի պատանի, երիտասարդների, աղջիկների 2018թ.առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 3 մեդալ:

Պատանիների մրցումներում 48 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Դավիթ Հովսեփյանը, իսկ Դավիթ Իսրայելյանը՝ բրոնզ 52 կգ քաշային կարգում, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Աղջիկներից Ծաղիկ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել 40 կգ քաշային կարգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---