ԵԱՀԿ ղեկավարը կոչ է արել Երեւանին ու Բաքվին համաձայնեցնել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները10 հունիսի 2008 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ` Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ինչպես ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, միջնորդները ծանոթացրել են Ա.Ստուբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին` մասնավորապես, Սանքտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման լույսի ներքո: ԵԱՀԿ ղեկավարը իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ին: «Հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ շրջանակներում առաջնային հարց է ԵԱՀԿ ֆինն ներկայացուցչի համար: Ես կոչ եմ անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունից եւ համաձայնեցնել կարգավորման հիմնարար սկզբունքները: Հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա»,-հայտարարել է Ա.Ստուբը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |