Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի վերջին, հները ևս կկիրառվեն 1 նոյեմբերի 2018 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հայկական նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականի նոյեմբեր ամսվա վերջից: Այս մասին PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հին թղթադրամները կշարունակեն մնալ շրջանառության մեջ: Ըստ Կբեյանի, թղթադրամների՝ պաշտոնապես շրջանառության մեջ դրվելու օրը կհստակեցվի ԿԲ առաջիկա խորհրդի նիստերից մեկի ընթացքում: 2017 թվականի նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։ Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10,000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20,000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50,000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100,000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի: Ընթերցեք նաև՝ «Ինչպիսին են հայկական նոր թղթադրամների էսքիզները»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |