Արիանա Գրանդեն՝ տարվա կին 7 նոյեմբերի 2018 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն տարվա կին է ճանաչվել ըստ Billboard երաժշտական ամսագրի: Դերասանուհին այդ կոչմանն է արժանացել երաժշտության ասպարեզում ունեցած նվաճումների համար: Ըստ քննադատների, Գրանդեն «աստղ է դարձել իր պայմանները թելադրելով՝ երբեք չհարելով որոշակի թրենդի կամ երաժշտական ուղղության», գրում է Lenta.ru-ն: Քննադատները նշել են նաև երգչուհու ակտիվ պայքարը սոցցանցերում սեռական փոքրամասնությունների իրավունքների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության և զենքի վաճառքը կանոնակարգող օրենքներ ընդունելու համար: Արիանա Գրանդեն կինոյի և թատրոնի 25-ամյա դերասանուհի է, փոփ երգչուհի և ֆոտոմոդել: Նա 4 ալբոմ ունի ձայնագրած, վերջին Sweetener ձայնասկավառակը թողարկվել է 2018-ի օգոստոսին: 2017-ի մայիսին բրիտանական Մանչեսթերում Գրանդեի համերգի ժամանակ պայթյուն տեղի ունեցավ, ահաբեկչությանը զոհ գնաց 22 մարդ, այդ թվում երեխաներ: Պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |