ԵՄ. Բալկանյան երկրների եւ Թուրքիայի եվրոպական հեռանկարը կասկածի տակ չի դրվում

PanARMENIAN.Net - «ԵՄ-ի նոր բազային փաստաթղթի տապալումը հանրաքվեում կասկածի տակ չի առնում Եվրամիության հետագա ընդլայնման գործընթացը: Բալկանյան երկրների եւ Թուրքիայի եվրոպական հեռանկարը կասկածի տակ չի դրվում»,-ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստինա Նադը: Նա նշել է, որ հունիսի 17-ին Լյուքսեմբուրգում ԵՄ-ի Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի կունենան առանձին հանդիպումներ Թուրքիայի եւ Խորվաթիայի ներկայացուցիչների հետ` նվիրված Եվրամիությանն այդ երկրների անդամակցության հեռանկարներին:



Այդ հայտարարությունն ուղղակի հակասում է Եվրախորհրդարանի նախագահ Հանս Գերտ Փոթթերինգի կարծիքին, որը շաբաթ օրը հայտարարել էր, թե քանի դեռ ուժի մեջ չի մտել Լիսաբոնի պայմանագիրը եւ կյանքի չի կոչվել այնտեղ ամրագրված Եվրամիության բարեփոխումը, հետագա ընդլայնման մասին «խոսք անգամ լինել չի կարող», գրում են ԶԼՄ-ները:



2007 թվականի հոկտեմբերի 19-ին Լիսաբոնում կայացած ԵՄ-ի գագաթնաժողովում հավանության արժանացավ բարեփոխման մասին պայմանագիրը: 2008թ. հունիսի 12-ին Իռլանդիայում կայացած հանրաքվեում Լիսաբոնի պայմանագիրն առաջն պարտությունը կրեց: Եթե թեկուզ մեկ երկիր հավանություն չտա պայմանագրին, այն չի կարող ուժի մեջ մտնել:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---