Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց ընտրախախտումների մեջ

Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց ընտրախախտումների մեջ

PanARMENIAN.Net - Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց նոյեմբերի 28-ին երկրում ընթացող նախագահական ընտրությունները կեղծելու մեջ: Երկու թեկնածուների՝ Սալոմե Զուրաբիշվիլու և Գրիգոր Վաշաձեի ընտրական շտաբերի ներկայացուցիչները փոխադրաձ մեղադրանքներ են հնչեցնում քվեարկության ընթացքում տարբեր խախտումների վերաբերյալ, հայտնում է Sputnik Գրուզիան:

Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցում է ընտրություններին որպես անկախ թեկնածու և օգտվում է իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության աջակցությունից: Նրա մրցակիցը՝ Գրիգոլ Վաշաձեն նախկին իշխող «Միասնական ազգային շարժում կուսակցության անդամ է և «Ուժը միասնության մեջ է միավորված ընդդիմության ներկայացուցիչն է:

Միավորված ընդդիմությունը պնդում է, որ արդեն 668 խախտում է գրանցել:

Մասնակցությունը ընտրություններին 15:00-ի դրությամբ կազմել է 38,8 տոկոս:

Սա Վրաստանի նախագահի ընտրության երկրորդ փուլն է, քանի որ հոկտեմբերի 28-ին նախագահության 25 թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ 50 տոկոսից ավելի ձայն հավաքել: Երկրորդ փուլում հաղթող կճանաչվի նա, ով կհավաքի քվեների առավելագույն քանակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---