Google+-ն ավելի շուտ կփակվի 52.5 մլն օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով11 դեկտեմբերի 2018 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Google+ սոցցանցի 52.5 մլն օգտատերերի տվյալների նոր արտահոսքը պատճառ է հանդիսացել, որ Google կորպորացիան որոշոի ավելի շուտ փակել սոցցանը՝ փակումը 2019-ի օգոստոսից տեղափոխելով 2019-ի ապրիլ: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Արտահոսքի պատճառ է հանդիսացել թերացումը ծրագրային թարմացված ապահովման մեջ, որը ներկայացվել է նոյեմբերին: Խոցելիությունը թույլ էր տալիս կողմնակի հավելվածներին օգտատերերի անունների, էլփոստի հասցեների, տարիքի մասին հարցումներ կատարել: Սխալը հնարավոր եղավ շտկել միայն 6 օրից, գրում է «Վեդոմոստին»: Ընկերությունը պնդում է, որ ֆինանսական տվյալների, փաստաթղթերի համարների և գաղտնաբառերի արտահոսք չի եղել: 2018-ի ամռանը The Wall Street Journal-ը հայտնեց սոցցանցից օգտատերերի տվյալների մեծ արտահոսքի մասին: Ավելի ուշ Google կորպորացիան հաստատեց, որ խոսքը մոտ 500 000 աքաունթի մասին է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |