Ղարաբաղյան խնդիրը կդառնա Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունների հիմնական թեման 1 հուլիսի 2008 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների հիմնական թեման կլինի ղարաբաղյան խնդիրը: Բանակցությունները կանցնեն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան հուլիսի 3-4 կատարելիք առաջին պաշտոնական այցի ժամանակ: Այդ մասին հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: «Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միակ համանախագահը չէ, եւ աշխատում է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համատեղ»,-ասել է նա: Դիվանագետը նշել է նաեւ, որ Ռուսաստանը պատմական հանգամանքների բերումով կոչված է կառուցողական դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ բոլոր ջանքերը կգործադրի դրա համար: «Բաքվում բանակցությունների ժամանակ երկու երկրների նախագահները հանգամանալից զրույց կվարեն հակամարտությունը լուծելու նպատակով»,-ասել է Իստրատովը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Միրզոյան․ Անկարայի հետ գործընթացում ժամանակն է, որ տեսնենք գետնի վրա իրականացվող պայմանավորվածությունները Նա նշել է, որ մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում կա ՀԿԵ․ Սանահինից մինչև Այրում երկաթուղու 8 ավերված հատվածից 2-ը վերականգնվել է Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան «Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս»,–ասել է սրբազանը Ucom-ի աջակցությամբ ամփոփվել են «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները Այն անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։ |