Ադրբեջանցի հաքերները հայերի ֆեյսբուքյան մոտ 2000 հաշիվ և էլհասցե են կոտրել

Ադրբեջանցի հաքերները հայերի ֆեյսբուքյան մոտ 2000 հաշիվ և էլհասցե են կոտրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերները կոտրել են մոտ 2000 հայկական էլեկտրոնային հասցեի և ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ։ Այս մասին հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա հրապարակել է կոտրված հաշվիների և էլհասցեների տվյալները։

«Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում), եթե կաք այստեղ, ապա մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի դեռ ադրբեջանցիները հաշիվները չեն տարել», - գրել է մեդիափորձագետը։

Նա հավելել է, որ հաքերները հայտարարում են 10,000 հաշիվ կոտրելու մասին։

«Խիստ գերագնահատում են (ադրբեջանցի հաքերները) իրենց արածը, մեծ մասը կրկնվող հաշիվներ են», - գրել է նա։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---